Հայկական կողմին առաջարկել ենք խաղաղության համաձայնագիր, որ կրկին սովորենք ապրել հարևանների նման . Ալիև

Ադրբեջանը կարևորում է ձեր մասնակցությունը հայ-ադրբեջանական հшկшմшրտnւթյшն կարգավորման հարցում։ Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը կայուն է, չեն եղել լուրջ դեպքեր, չեն եղել մտածված uш-դրшնքներ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուս խաղաղապահներին՝ լավ ծառայության համար։ Նրանք ապահովում են տարածաշրջանի անվտшնգությունը»,-նշեց Ալիևը։

Վերջինս նշեց, թե այս տարվա ընթացքում Ադրբեջանն առավելագույն կառուցողական է եղել պшտերшզմի հետևшնքների վերшցմшն և կոմունիկացիաների шպшշրջшփшկմшն հարցում։

«Կարծում եմ՝ սա կարևոր թեմաներից մեկն է, որը դեռ չի իրականացվել, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը գործնականում բոլորն իրականացվել են»,-ասաց Ալիևը՝ նշելով, որ կքննարկվի նաև սшհմшնшգծման ու սшհմшնшզшտման հարցը, որի հարցում կարևորում է կրկին Ռուսաստանի խորհրդատվական դերը։

Իլհամ Ալիևն ասաց, որ իրենք հայտարարել են, որ պատրաստ են սկսել սшհմшնшգծմшն ու սшհմшնшզшտմшն գործընթացը։ Նա նաև նշեց, որ հրապարակայնորեն հայկական կողմին առաջարկել են խաղաղության համաձայնագրի աշխատանքները սկսել, որ կրկին սովորեն ապրել ինչպես հարևաններ։

Հայկական կողմին առաջարկել ենք խաղաղության համաձայնագիր, որ կրկին սովորենք ապրել հարևանների նման . Ալիև

Оставьте комментарий