«Սիրելիս, վերադարձիր ինձ մոտ». Քանյե Ուեսթն ասել է, որ ափսոսում է Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծության համար և երգ է նվիրել նրան

44-ամյա Քանյե Ուեսթի և 40-ամյա Քիմ Քարդաշյանի հարաբերությունները, որոնք փետրվարին որոշեցին բաժանվել յոթ տարվա ամուսնությունից հետո, կրկին քննարկման թեմա են դարձել: Կարծես թե, երաժիշտը զղջում է, որ հեռացել է Քիմից: Սա նշել է Ուեսթի` նոր «Donda» ալբոմին նվիրված երկրորդ համերգի հանդիսատեսը: Նշենք, որ ալբոմում մի քանի երգ նվիրված են ընտանիքի կարևորությանը: Երեկ Ատլանտայի մարզադաշտում ռեփերը երգեց «Love» երգը, որն այնքան հուզիչ էր, որ երաժշտի երկրպագուները չկարողացան զսպել իրենց արցունքները և եզրակացրին` երգը նվիրված է ռեփերի նախկին կնոջը` Քիմ Քարդաշյանին:

Երգում հնչեցին հետևյալ տողերը.

«Դասը, որ նա փոխանցեց իր երեխաներին. անկախ ամեն ինչից, երբեք մի լքեք ձեր ընտանիքը:

Ես մտածում էի միայն մի բանի մասին. ինչպես էր նա գոռում ինձ վրա. «Հայրիկ, ինչպե՞ս կարող էիր հեռանալ»»:

Ելույթի ժամանակ մի պահ Քանյե Ուեսթը ծնկի իջավ և երգեց. «Ես կորցնում եմ ամբողջ ընտանիքս, սիրելիս, վերադարձի՛ր ինձ մոտ»:

Քանի որ այդ ժամանակ մարզադաշտում էր նաև ռեփեր Քիմ Քարդաշյանի նախկին կինը, ոչ ոք չի կասկածում, որ տողերը հենց նրան են նվիրված, մանավանդ որ բեմից Քանյեն առաջարկեց նրան կրկին միասին լինել: Այս մասին համերգից հետո երկրպագուները քննարկել են Twitter-ում:

«Քիմն այս պահին պետք է, որ իրեն շատ տարօրինակ զգա», «Նա պարզապես շատ է սիրում Քիմին, դա այնքան նկատելի է», «Շնորհակալություն Քիմին — առանց նրա այս գլուխգործոցը գոյություն չէր ունենա», «Նա կոտրեց նրա սիրտը»,- գրել են երկրպագուները:

Оставьте комментарий