Ռոնшլդուն չի մեկնի Ադրբեջшն

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դեղին քարտերից որակազրկման պատճառով չի մասնակցի ադրբեջանցիների դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի խաղին, հայտնում է А Bola-ն։

Իռլանդիայի հավաքականի դեմ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած խաղում (2:1) 36-ամյա հարձակվողը զգուշացվել էր գոլը տոնելու պատճառով։ Նա պատժվել էր մարզաշապիկը հանելու համար։

Ադրբեջան – Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Բաքվում։

Հիշեցնենք, որ Իռլանդիայի հավաքականի հետ խաղում Ռոնալդուն դարձել էր դուբլի հեղինակ և սահմանել պատմական ռեկորդ։ Նա ազգային թիմում գոլերի քանակը հասցրել էր 111-ի՝ դառնալով բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն հավաքականում խփած գոլերի ցուցանիշով։ Ռոնալդուն գերազանցեց կարիերան ավարտած Ալի Դաեիին, որը 109 գոլի հեղինակ է դարձել Իրանի հավաքականի կազմում։

Оставьте комментарий