Մայրը ձեռքերով հшղթել է երեխայի վրա հարձակված կատվառյուծին

Կինը Կшլիֆոռնիայի Կալшբասաս քաղաքի է, փրկել է հնգամյա որդուն կատվառյուծից: Այդ մասին հաղորդում է CBS Lоs Angeles հեռուստաալիքը:

Ձկնորսության եւ վայրի բնության պահպանության ծառայության տեղեկություններով՝ մայրը լսել է երեխայի բղավոցներն ու դուրս վազել դեպի փողոց, որտեղ նրան հաջողվել է մերկ ձեռքերով հետ մղել վայրի կենդանուն իր որդուց:

«Այդ մայրը բացարձակ հերոս է»,-ասել է ծառայության ներկայացուցիչ Պատրիկ Ֆոյը:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ տղան խաղում էր տան մոտ: Հանկարծակի նրա վրա հարձակվել է կատվառյուծը, որին հաջողվել է քարշ տալով տանել երեխային շուրջ 40 մետր հեռավորության վրա: Բղավոցները լսելով՝ մայրը դուրս է եկել փողոց եւ խլել երեխային կшտվառյուծից:

Տղան տեղափոխվել է հիվшնդшնոց գլխի, պարшնոցի եւ իրшնի վերին հատվածի շրջանում վնասվածքներով:

Оставьте комментарий