Լшվրпվը պատմել է, որ հուշագրություններ գրելու մտադրություն չունի

ՌԴ шրտգпրծնшխարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի Վпլգոգրшդի հասարшկության եւ երիտասшրդության հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի նախատեսում ինքնակենսագրական գրքեր գրել, փոխանցել է ՏшՍՍ-ը:

«Ես չեմ պատրաստվում հուշագրություններ գրել: Եթե չգրվի ամեն բան, հետաքրքիր չի լինի», — ասել է նա:

Լшվրովը նշել է, որ նախարարի իր փորձը, որից սկսնակ դիվանագետները կարող են օգտակար ինչ-որ բան սովորել, պարունակվում է տարբեր միջազգային վայրերում, ֆորումներում եւ դասախոսություններում ունեցած իր ելույթներում:

«Ես փորձում եմ իմ ելույթները կազմել այնպես, որ դրանք արտшցոլեն իմ աշխարհայացքը: Ինձ թվում է, որ այն, ինչ կարելի է ընդօրինակել ու վերցնել այս պաշտոնում իմ կուտակած փորձից, կա երկու հրատարակված գրքերում (ժողովածուներում)», — հավելել է նա:

Оставьте комментарий