Որ դեպքերում է սուրճը քնկոտություն առաջացնում

Սուրճն այն ըմպելիքն է, որը մարդիկ հաճախ խմում են առույգանալու և քնկոտությունից ազատվելու համար, քանի որ այս թարմացնող ըմպելիքն էներգիա է հաղորդում և օգնում է թարմ ուժերով սկսել օրը, սակայն շատերը սխալմամբ կարծում են, թե այն կարող է երկար ժամանակով ազատել քնկոտությունից։ Մասնագետների խոսքով՝ սուրճը չի կարելի կիրառել որպես երկարատև ազդեցության միջոց, քանի որ այն կարող է քնկոտություն առաջացնել, սակայն ոչ բոլորին է դա հայտնի։

Ինչպես նշում է բժիշկ-ուրոլոգ Ալեքսանդրա Ձիձարիան սուրճի գործածությունն իսկապես էներգիա է հաղորդում, սակայն այդ ազդեցությունը կարճատև է լինում, քանի որ որոշ ժամանակ անց այն հակառակ ազդեցությունն է ունենում։

Բժշկի խոսքով` սուրճն իսկապես կարող է քնկոտության պատճառ դառնալ, և առաջին հերթին խոսքը սուրճի լուծվող տեսակների մասին է։ Նման ազդեցությունը բացատրվում է դրանում պարունակվող բաղադրիչներով` կոֆե ինով ու թեոբրոմինով, որոնք միաժամանակ չեն գործում և տարբեր կերպ են ազդում։

«Նախ մարդուն առույգացնում է կոֆեինը, որից հետո գործարկվում է թեոբրոմինը, որը հակառակ ազդեցությունն է ունենում։ 20-30 րոպե անց զարկերակային ճնշումը նվազում է և մարդը քնել է ուզում», — բացատրում է մասնագետը։

Նման ազդեցությունից հնարավորինս խուսափելու և հնարավորինս երկար առույգ մնալու համար խորհուրդ է տրվում խմել չլուծվող սուրճ։ Ընդ որում` այն պետք է պատրաստել աղալուց անմիջապես հետո, քանի որ այդ դեպքում ըմպելիքի մեջ կոֆ եինի պարունակությունն առավելագույնս բարձր կլինի։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Оставьте комментарий