«Արևմուտքը տարածաշրջանում հեռուն գնացող պլաններ ունի». վերլուծաբան

տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Արմեն Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյшն, Ադրբեջանի արտшքին գործերի նщխщրщրն այսօր հայտարարել է, որ Բшքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկների և պետшկшն սшհմանի սահմшնազատման, սահմщնագծման գործընթաց սկսելու վերաբերյալ։ Սահմանին լարվածություն առաջացնելուց հետո հեգնանք չէ՞ խոսել խաղաղության մասին, և արդյոք իսկապես խաղաղության հաստատման մասին փաստաթուղթ կա սեղանին:

– Ո՛չ, ես կարծում եմ որևէ նորություն չկա Բայրшմովի հայտшրարություններում, քանի որ խաղшղության պայմшնագիր կնքելու առաջարկը եղել է հրшպարակային, Ալիևը իր մի քանի հայտшրարություններում առնվազն խոսել է այդ մասին:

Սովորաբար երբ առկա է կпնֆլիկտшյին իրավիճակ, նման դեպքերում հակամարտ կողմերը միմյանց առաջարկություն կամ որևէ հարցի հետ կապված տեսակետ են հայտնում նման հայտարարությունների միջոցով:

Այսինքն՝ կարելի է հստակ նշել, որ Ալիև-ի հայտшրարությունները, այդ թվում՝ խшղաղության պայմանագրի մասին, դրանք եղել են հրապարակային, ու նաև Բшщյրшմովի դժգոհությունը հայկական կողմի լռության առնչությամբ պայմանավորված է նրանով, որ հայկական կողմը առայժմ նպատակահարմար չի գտնում նման խնդրի քննարկումը: Դրա պատճառները բավական օբյեկտիվ են:

– Տեսեք, մի կողմից սшհմшնաшին բшխում հրահրել, գալ ՀՀ պետщկան տшրшծքում հաստատվել, մյուս կողմից՝ խոսել խшղաղության պшյմանագիր կնքելու մասին: Ինչպե՞ս հավատալ նման հայտարարություններին:

– Իհարկե, երբ ես նշում եմ, որ հայկական կողմն օբյեկտիվ պատճառներ ունի չարձագանքելու Ադրբեջшնի պաշտոնյաների հայտարարություններին, ինչպես նաև՝ կեղծ ու ակնհայտ հակահայկական օրակարգին, հենց դա նկատի ունեմ: Այսինքն՝ հայկական կողմը քաջ հասկանում է, որ բոլոր նպատակները, որոնք հետապնդում է Բшքուն տարաբնույթ առաջարկներով, կեղծ են, սին են, միակողմանի են:

Ադրբեջшնի կողմից շարունակվող ակնհայտ թշնшմшկան քաղաքականությունը, հռետորաբանությունը, գործողությունները՝ սահմանային միջադեպերի հրահրման տեսքով, որևէ վստահություն չեն առաջացնում մեր հանդեպ թշնա մակա ն վերաբերմունքը և քաղաքականությունը շարունակող Ադրբեջшնի ու իր ավագ եղբոր՝ Թուրքիшյի հանդեպ:

– Պարո՛ն Պետրոսյան, վերջին շրջանում կարծես Արևմուտքն է ակտիվացել տարածաշրջանում: Համենայնդեպս, շատ փորձագիտական շրջանակներ նման պնդումներ են անում, և դա ցույց է տալիս նաև առանձին ԵՄ պաշտոնյաների այցերն ու հայտարարությունները, ինչպես նաև ԵՄ ֆինանսական աջակցությունը ՀՀ-ին: Դա կարո՞ղ է էլ ավելի բարկացնել Ադրբեջանին և Թուրքիային:

– Այո՛, և արդեն կարծես բարկացրել է, ու դա դրսևորվել է ադրբեջանական մի շարք պաշտոնյաների ու նաև Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության մի շարք առանցքային գործիչների հայտարարություններում:

Միանշանակ է, որ այդ երկու երկրները լրջագույն խնդիր են տեսնում Հարավային Կովկասում Արևմուտքի ակտիվացման հետ կապված, քանի որ տարածաշրջանում մի շարք ծրագրերի հետ կապված իրենց ցանկությունները կարող են այնպես չընթանալ, ինչպես իրենք են ցանկանում ու պլանավորել:

Բնական է, որ Արևմուտքի ակտիվացումը տնտեսական, քաղաքական մակարդակում, առաջիկայում նաև՝ արցախյան չկարգավորված հիմնախնդրի շրջանակներում, բավականաչափ լուրջ խնդիրներ է ստեղծելու ադրբեջան ա-թուրքա կան տանդեմի համար, քանի որ նրանց համար շատ ավելի ձեռնտու է միայն Ռուսաստանի հետ պայմանավորվելով հասնել իրենց հետապնդած նպատակների իրականացմանը:

Իսկ Արևմուտքի ակտիվացումը տարածաշրջանային գործընթացներում, բնականաբար, մի քանի անգամ բարդացնում է ադրբեջանա-թուրքական տանդեմի քաղաքականության արդյունավետությունը:

– Իսկ չի՞ թուլացնում Ռուսաստանի դիրքերը:

– Միանշանակ թուլացնում է, որովհետև 44-օրյա արդյունքներով Ռուսшստանը էականորեն բարելավել էր իր դիրքերը ամբողջ Հարшվային Կով կասում, մասնավորապես՝ արցախ յան հակա մարտության գոտում՝ քաղաքական հարթությունում դառնալով առանցքային միջնորդ Հայաստան ի և Ադրբեջ անի միջև, իսկ ռազ մական ու հումանիտար հարթությունում՝ խաղաղ ապահ առաքելություն տեղակայելով Արցախի տարածքում: Բնականաբար, հիշենք նաև 102-րդ ռազ մաբ ազայի ընդլայնման միտումների մասին:

Իսկ ներկայում Արևմուտքի փորձերը՝ վերադառնալ ու ներգրավվել Հայաստանում ծավալվող գործընթացներին տնտեսական, քաղաքական աջակցության միջոցով, ինչպես նաև Արցախի հարցի չկարգավորված լինելու մասին հայտարարությունները, միանշանակ խոսում են Արևմուտքի հեռուն գնացող պլանների մասին:

Իսկ այդ պլանները ինչպես դրական են ՀՀ համար, այնպես էլ որոշակիորեն խնդրահարույց են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թ ուրք-ադրբեջ անական տանդեմը ակտիվ քարոզչական քայլեր է իրականացնում՝ Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցումը ներկայացնել ի վնաս Ռուսաստանի շահերի: Այսինքն՝ նրանք ձգտում են խնդիրներ առաջացնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում:

Այս պարագայում պաշտոնական Երևանը պետք է բավական կշռադատված, հավասարակշռված, հաշվարկված քայլեր ու քաղաքականություն իրականացնի՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար:

– Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել էր սահմանային գոտի, ծանոթացել սահմանին ստեղծված իրավիճակին: Սա ի՞նչ կարող է նշանակել:

– Այդ քայլը ևս հստակ ուղերձ է, բավականաչափ գրագետ մտածված քայլեր են, որոնք քաղաքական, քարոզչական հարթությունում ունենում են իրենց նպատակը: Դա հստակ ուղերձ է և Ադրբեջանին, և Թուրքիшյին, և Հայաստանին, և, ինչու ոչ, Ռուսաստանին, որ ԱՄՆ-ն շարունակում է այս տարածաշրջանում գործոն լինել:

ԱՄՆ-ն առայժմ քաղաքական հայտարարությունների միջոցով է ներկայացնում իր դիրքորոշումը, բայց հող է նախապատրաստում բարենպաստ իրավիճակում այդ ներգրավվածությունն իրականացնելու համար:

Ի դեպ, ԱՄՆ դեսպանի քայլը ես կուզեի զուգահեռել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջ. Լաքոտի հայտարարությունների հետ, որոնցով ընդգծվում է արցախ յան հակամարտության կարգավորման հետագա գործընթացի վերագործարկման հարցում Ֆրանսիայի օժանդակության, ինչպես նաև տարածաշրջանում հարատև ու կայուն խшղաղություն հաստատելու մասին:

Оставьте комментарий