Այս իմաստուն խորհուրդները կօգնեն փոխել ձեր կյանքը… «Երբեք մի կիսվեք գաղտնիքներով, դա ձեզ կխանգարի»

«Երբեք մի կիսվեք գաղտնիքներով, դա ձեզ կոչնչացնի». Հնդիկ իմաստուն Չանակիայի 15 հանճարեղ մտքերը

1. Շատ կարևոր իմաստնություն. երբեք մի կիսվեք գաղտնիքներով: Դա ձեզ կոչնչացնի:

2. Մարդը չպետք է չափազանց ազնիվ լինի: Ուղիղ ծառերն առաջին հերթին են կտրում, առաջինը կոտրում են ազնիվ մարդկանց:

3. Կրթությունը ձեր լավագույն ընկերն է: Կրթված մարդուն հարգում են ամենուր, կիրթ լինելը գեղեցիկ ու երիտասարդ լինելուց կարևոր է:

4. Երբեք ընկերություն մի արեք դիրքով ձեզնից բարձր կամ ցածր մարդու հետ: Այդպիսի ընկերությունը երբեք երջանկություն չի բերի:

5. Գրքերը հիմարի համար նույնն են, ինչ հայելին կույրի համար:

8. Ծաղիկների բույրը լսելի է այնտեղ, ուր քամին է փչում, սակայն մարդու բարությունը տարածվում է ամենուր:

9. Երբ սկսեք ինչ-որ բանի վրա աշխատել, մի վախեցեք ձախողելուց: Կեսճանապարհին ոչինչ մի թողեք: Գլխովին աշխատանքին տրված մարդիկ ամենաերջանիկ մարդիկ են աշխարհում:

10. Այս աշխարհի մեծագույն հզորությունը կնոջ երիտասարդության ու գեղեցկության մեջ է:

11. Երբ ձեր հոգու մեջ սողոսկում է վախը՝ հարձակվեք ու հաղթեք նրան:

12. Ցանկացած գործ սկսելուց առաջ անպայման ձեզ 3 հարց տվեք՝ ինչո՞ւ եմ ես դա անում, ի՞նչ արդյունք եմ ակնկալում, և արդյո՞ք այն ինձ հաջողություն կբերի: Գործը սկսեք միայն այն դեպքում, երբ այդ երեք հարցերի համար բավարար պատասխաններ կունենաք:

13. Ցանկացած ընկերության մեջ եսասիրության տարր կա: Առանց եսասիրության՝ ընկերություն չի լինում: Այսպիսին է դառը ճշմարտությունը:

14. Անգամ, եթե օձը թունավոր չէ, այն ձևանում է այդպիսին:

15. Սովորեք ուրիշների սխալների վրա: Դուք չեք կարողանա ապրել այնքան, որ ինքնուրույն կատարեք բոլոր սխալները:

Оставьте комментарий